Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Ե՞րբ պետք է հայտարարվեն եկեղեցուց դուրս

Ե՞րբ պետք է հայտարարվեն եկեղեցուց դուրս
28.06.2025 | 14:28

Իմ խորին համոզմամբ՝ Միքայել Սրբազանի կալանավորումը դեռևս էս ֆարսի վերջը չէ․ Նիկոլը չի հանգստանալու և եկեղեցու դեմ սկսած դեմարշին նոր դոզա է հաղորդելու։ Թերևս, շատերդ կհամաձայնեք, որ Նիկոլը, ով մտասևեռուն հայացքների գրոսմայստեր է, հետնահանջ չի անի, ավելին, այդ գրոհների շարքին հերթական գրադացիան կտա՝ թիրախավորելով հերթական սրբազանին։

Նիկոլի պլանը շատ պարզ է․ խաղից հանել եկեղեցիական այն դեմքերին, ովքեր գերպրոֆեսիոնալ են, ունեն խարիզմա, հանրության մոտ լսելի ու ընկալելի են, չկոտրվող (չնայած երեկվա դեպքերը ցույց տվեցին, որ բոլորն էլ մի մարդու նման մինջև վերջ կանգնած են), և կարող են համապատասխան հարմար պահին մարդկանց համախմբան կոչ անել։

Տրամաբանությունը հուշում է, որ, ամենայն հավանականությամբ, հաջորդ թիրախը կլինեն Արշակ և Հովնան սրբազանները, ովքեր ամբողջովին տեղավորվում են վերը նշած թեզերի տիրույթում, դե, իսկ Նիկոլի գլխավոր թիրախը, ինչպես համոզվում ենք նրա անաստված հռետորաբանությունից, Վեհափառն է, ում դեմ Նիկոլն իր սրբապիղծ բառապաշարը շարունակում է ուժեղացնել։

Մնում է հասկանալ, թե ի՞նչ հակաքայլ է նախատեսում եկեղեցին այս սատանայակերպ արարածին հակազդելու և այս ազգակործան աղետը վերջնականապես կանխելու համար։ Եվ, ամենակարևորը, վերջապես ե՞րբ պետք է Նիկոլին ու նրա ծառաներին հայտարարի եկեղեցուց դուրս՝ համապատասխան գնահատականներ ու բնորոշումներ հնչեցնելով։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1305

Մեկնաբանություններ